Լուրեր

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀԿ ԿՈՏԱՅՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

08.11.2016

2016 թվականի նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի հաշվետու ընտրական նիստը:
Նիստին մասնակցել են տարածքային կազմակերպության խորհրդի 15 անդամներից 13-ը:
Օրակարգում ներառված են եղել ՀՀԿ Կոտայքի ՏԿ խորհրդի հաշվետվությանը, կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրությանը, ինչպես նաև ՀՀԿ 16-րդ հերթական համագումարի պատվիրակների կազմին վերաբերող հարցեր:
Օրակարգային առաջին հարցի շրջանակներում տարածքային խորհրդի անդամները քննարկել և միաձայն կողմ քվեարկությամբ հավանության են արժանացրել ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության կողմից իրականացված գործունեության վերաբերյալ հաշվետվությունը,որը ներկայացրել է ՀՀԿ Կոտայքի ՏԿ խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը:
Այնուհետև կազմակերպվել է ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի և տեղակալների ընտրություն:
Տարածքային կազմակերպության խորհրդի անդամների միաձայն կողմ քվեարկությամբ ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է ընտրվել Արամ Հարությունյանը, իսկ խորհրդի նախագահի տեղակալներ են ընտրվել Կարեն Մարգարյանը և Գուրգեն Գալստյանը:
Նիստի ավարտին համապատասխան քվեարկությամբ հաստատվել է նաև ՀՀԿ 16-րդ հերթական համագումարին ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպությունից մասնակցող պատվիրակների կազմը:
Հաշվետու նիստի շրջանակներում քննարկվել են կուսակացական կազմակերպական բնույթի այլ ընթացիկ հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին