Լուրեր

Երիտասարդ ՀՀԿ-ականները ռազմավարական գիտելիքների լրացմամբ պատրաստվում են առաջիկա ընտրական գործընթացներին

07.11.2016

Այսօր` նոյեմբերի 7-ին, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության շուրջ 25 երիտասարդներ մասնակցում են Իմպերիում պլազա բիզնես կենտրոնում ընթացող <<Ընտրական արշավների ռազմավարական պլանավորումը>> խորագրով դասընթացներին: Ծրագիրը կազմակերպվել է <<Քաղաքացիական համաձայնություն>> հասարակական կազմակերպության կողմից:

Դասընթացները վարում են <<ՄԿՌ մեդիա Արմենիա>> ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Տիգրան Հակոբյանը և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:

Ծրագրի բացմանը ներկա էր ՀՀԿ ԵԿ ղեկավար, Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը, ով ողջունելով այս նախաձեռնությունը` նշեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը անընդհատ սերնդափոխություն ապահովող, նոր և խելացի կադրերով համալրվող և թարմ ու արդիական գաղափարներով ծրագրեր իրականացնող կազմակերպություն է: <<Այսօրվա ծրագրին մեր երիտասարդների մասնակցությունը նոր հնարավորություն է կուսակցության համար` մրցունակության բարձրացման տեսանկյունից, քանի որ մեր երիտասարդները բավականին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ընտրական գործընթացներին>>,- հավելեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը:

Ծրագրի ընթացքում ներկայացվելու են ռազմավարական և մարտավարական խնդիրների լուծման տարբերակներ, քննարկվելու են ընտրական արշավի մարտավարության, նախընտրական արշավի ղեկավարման, ընտրարշավային ռազմավարության մշակման հետ կապված հարցեր, որոնք ուղեկցվելու են հարց ու պատասխանով և գործնական աշխատանքներով: 

← Վերադառնալ ցուցակին