Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Գյումրի-2 շրջանային կազմակերպության խորհրդի ընտրական նիստը
05.11.2016
ՀՀԿ Գյումրի-2 շրջանային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ շրջանային կազմակերպության խորհրդի ընտրական նիստը:
Նիստը վարում էր ՀՀԿ Գյումրի-2 շրջանային կազմակերպության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Օրակարգ.
1. Շրջանային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրություն
2. Շրջանային կազմակերպության նախագահի տեղակալների ընտրություն
Օրակարգը հաստատելուց հետո խորհուրդը անցավ հարցերի քննարլմանը:
Խորհուրդը միաձայն որոշեց ՇԿ նախագահի եւ տեղակալների ընտրությունները անցկացնել բաց քվեարկությամբ:
Առաջին հարցի շրջանակներում Թորգոմ Գեւորգյանը, Գագիկ Կարապետյանը եւ Վահե Թագվորյանը առաջարկեցին որպես խորհրդի նախագահ վերընտրել Սուքիաս Ավետիսյանին:
Քվեարկության արդյունքում միաձայն Սուքիաս Ավետիսյանը ընտրվեց Գյումրի-2 ՇԿ խորհրդի նախագահ:
Երկրորդ հարցի շրջանակներում խորհրդի նախագահ Ս.Ավետիսյանը առաջարկեց որպես նախագահի տեղակալներ Սեյրան Պետրոսյանի եւ Սահակ Մինասյանի թեկնածությունները:
Քվեարկության արդյունքում Սեյրան Պետրոսյանը եւ Սահակ Մինասյանը ընտրվեցին Գյումրի-2 ՇԿ խորհրդի նախագահի տեղակալներ: