Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Վայոց Ձորի տարածքային կազմակերպության Եղեգնաձորի շրջանային կազմակերպության նիստը

04.11.2016

2016 թվականի նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՀԿ Վայոց Ձորի տարածքային կազմակերպության Եղեգնաձորի շրջանային կազմակերպության նիստ: Խորհրդի 25 անդամներից հարգելի բացակայում էին 4 անդամներ: Նիստին ներկա էր նաև Վայոց ձորի Տ/Կ նախագահ Սամվել Թարվերդյանը:


Օրակարգում.
1. Շրջանային կազմակերպության նախագահի հաշվետվություն,
2. Շրջանային կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. Այլ հարցեր:


Առաջին հարցի կապակցությամբ հանդես եկավ Շ/Կ նախագահ Մամիկոն Սարդարյանը՝ ներկայացնելով կատարած աշխատանքների հաշվետվություն:


Սկզբնական կազմակերպության նախագահ ընտրվեց Սամվել Թարվերդյանը, տեղակալներ ընտրվեցին Մաղաք Մարտիրոսյանը և Անահիտ Կարապետյանը:
Այլ հարցերի շրջանակում ելույթ ունեցավ Տ/Կ նախագահ Սամվել Թարվերդյանը: Քննարկվեցին Շ/Կ հետագա անելիքները:

 

← Վերադառնալ ցուցակին