Լուրեր
Տեղի է ունեցել Մարտունու շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետու ընտրական նիստը
04.11.2016
Սույն թվականի նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական Կուսակցության Մարտունու շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետու ընտրական նիստը, որին մասնակցում էին շրջանային խորհրդի 21 անդամները: Նիստը վարում էր շ/կ նախագահ Սևակ Խլղաթյանը:
Օրակարգում եղել են հետևյալ հարցերը.
1. Շրջանային կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Շրջանային կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. Այլ հարցեր:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ամփոփ ելույթով հանդես եկավ Մարտունու շրջանային կազմակերպության նախագահ Սևակ Խլղաթյանը, ով ներկայացրեց շ/կ-ի կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շրջանակներում կատարվեց շ/կ նախագահի և տեղեկալների ընտրություն. շրջանային խորհրդի անդամ Մանվել Սաֆարյանը նախագահի պաշտոնում առաջադրեց Ռաֆիկ Գրիգորյանի, իսկ տեղակալների պաշտոններում Սևակ Խլղաթյանի և Անուշ Պողոսյանի թեկնածությունները: Առաջարկն ընդունվեց միաձայն և նիստի մասնակից անդամները կողմն քվեարկեցին առաջարկությանը. Շրջանային խորհրդի նախագահ ընտրվեց Ռաֆիկ Գրիգորյանը, իսկ տեղակալներ՝Սևակ Խլղաթյանը և Անուշ Պողոսյանանը:
Երրորդ հարցի շրջանակներում առաջարկվեց և հաստատվեց, սկզբնական կազմակերպությունների կողմից առաջադրված ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների թեկնածուների կազմը: