Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության նիստը
04.11.2016
							2016թ.Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության հաշվետու նիստը կատարած աշխատանքների մասին,Դիլիջանի շրջանային կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրության և ՀՀԿ 16 –րդ համագումարի պավիրակի ընտրության օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:
Նիստին մասնակցում էր նաև ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության նախագահ Ա. Սանթրոսյանը:
Հաշվետու  զեկույցով հանդես եկավ Դիլիջանի շրջանային կազմակերպության նախագահ Արմեն Սանթրոսյանը, ով ներկայացրեց  գործունեությունը, կատարված աշխատանքները և իրականացված միջոցառումները:
Դիլիջանի շրջանային կազմակերպության  նիստի մասնակիցները կատարված աշխատանքները միաձայն քվեարկությամբ գնահատեցին բավարար:
Նիստի մասնակիցները միաձայն քվեարկությամբ հաստատեցին և վերընտրեցին Արմեն Սանթրոսյանին, որպես Դիլիջանի շրջանային կազմակերպության նախագահ, իսկ  Հարություն Կարապետյանին և Գրետա Ժամհարյանին, որպես շրջանային կազմակերպության նախագահի տեղակալներ:
