Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Արարատի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը
04.11.2016
ՀՀԿ Արարատի շրջանային կազմակերպության խորհրդի նիստին մասնակցում էին խորհրդի 17 բացակայում են 2 անդամներ:
Խորհրդի նիստին մասնակցում էին նաև ՀՀԿ Արարատի տ/կ նախագահի տեղակալներ` Գագիկ Բեգլարյանը և Սամվել Մինասյանը:
ՀՀԿ Արարատի շրջանային կազմակերպության նիստը վարեց շրջանային կազմակերպության նախագահ Արայիկ Սարդարյանը:
Արայիկ Սարդարյանը առաջարկեց շրջանային կազմակերպության նիստի հետևյալ օրակարգը`
1. Շրջանային կազմակերպության հաշվետվությունը հաշվետու ժամանակահատվածում
2. Շրջանային կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն
3. Այլ հարցեր
ՀՀԿ Արարատի շրջանային կազմակերպության նիստի անդամները միաձայն հաստատեցին շրջանային կազմակերպության նիստի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում Արայիկ Սարդարյանը ներկաներին ներկայացրեց կատարված աշխատանքները, նշելով ,որ ՀՀԿ Արարատի շրջանային կազմակերպության ( կանանց խորհրդի, երիտասարդական թևի) կողմից տարվել է քարոզչական և բացատրական աշխատանք, մանրամասն և բազմակողմանի նշվել մեր ծրագրերը, գաղափարները, ազգաբնակչության սոցիալ- տնտեսական վիճակի լավացման ուղիները և կատարված ու դեռ կատարվելիք աշխատանքները:
Երկրորդ հարցի շրջանակներում Արայիկ Սարդարյանը առաջարկեց կատարել շ/կ նախագահի և տեղակալների ընտրություն:Ի. Շադյանը առաջարկեց շ/կ նախագահ վերընտրել Արայիկ Սարդարյանին , իսկ տեղակալներ Աղվան Ալեքսանյանին և Արմինա Մելոյանին:
Առաջարկությունը ընդունվեց միաձայն:
Երրորդ հարցի շրջանակներում քննարկվեց շրջանային կազմակերպության հետագա անելիքները, ըստ միջոցառումների ծրագրի:Ինչպես նաև Արայիկ Սարդարյանը ներկայացրեց Արարատի շ/կ կողմից ընտրված ՀՀԿ 16-րդ Համագումարի պատվիրակներին: