Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը

03.11.2016

ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի նիստ, որը վարում էր ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Նիստին մասնակցում էին խորհրդի բոլոր անդամները:
Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.


1. ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահի հաշվետվություն /զեկ.՝ Գ. Բադալյան/
2. ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահի և տեղակալների ընտրություն
3. Այլ հարցեր


Համապատասխան օրակարգն հաստատվեց խորհրդի անդամների քվեարկությամբ:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Գարիկ Բադալյանը: Նա իր խոսքում անդրադարձավ 2015-2016թթ. շ/կ-ի կողմից կատարված աշխատանքներին, որոնք մասնակիցների կողմից գնահատվեց բավարար:


Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում շ/կ խորհրդի անդամ, Լանջաղբյուր ս/կ-ի նախագահ Կարեն Հակոբյանն առաջադրեց Նորատուսի ս/կ նախագահի՝ Անդրանիկ Հակոբյանի թեկնածությունը: Առաջարկն անցավ միաձայն, բոլորը կողմ քվեարկեցին Անդրանիկ Հակոբյանի թեկնածությանը, ով էլ ընտրվեց ՀՀԿ Գավառի շ/կ խորհրդի նախագահ:


Շ/կ նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Լանջաղբյուրի ս/կ նախագահ Կարեն Հակոբյանն ու Սարուխանի ս/կ նախագահ Գարիկ Բադալյանը: Կարեն Հակոբյանն ու Գարիկ Բադալյանը միաձայն ընտրվեցին ՀՀԿ Գավառի շ/կ խորհրդի նախագահի տեղակալներ:


Օրակարգի երրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին կուսակցական շարքերի համալրման, անդամավճարների գանձման և կուսակցական գործունեությանը վերաբերվող կազմակերպչական այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին