Լուրեր

Կայացել է ՀՀԿ Աշտարակի շրջանային կազմակերպության նիստը

01.11.2016

2016թ Նոյեմբերի 1-ին ՀՀԿ Աշտարակի գրասենյակում կայացավ ՀՀԿ Աշտարակի շրջանային կազմակերպության նիստը , որին ներկա էին 36 անդամներից 29 անդամներ:
Շ/Կ նիստը վարում էր ՀՀԿ Արագածոտնի տարածային կազմակերպության նախագահ Սարգիս Սահակյանը, ով առաջարկեց շրջանային կազմակերպության նիստի հետևյալ օրակարգը`

1. ՀՀԿ Աշտարակի շրջանային կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն.
2. ՀՀԿ Աշտարակի շրջանային կազմակերպության թիվ 1, թիվ 7 , թիվ 11 սկզբնական կազմակերպությունների անդամներին մեկ խմբումում ընգրկելու, թիվ 5 և թիվ 10 խմբերի անդամներին մեկ սկզբնականում ընդգրկելու հարցը:

Սկզբնական կազմակերպության նիստի մասնակիցները միաձայն հաստատեցին Շ/Կ նիստի օրակարգը:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ Ն. Մկրտչյանը առաջարկեց ՀՀԿ Աշտարակի Շ/Կ ղեկավարի համար Մուշեղ Աբգարյանի և նրա տեղակալների համար Նունե Մովսիսյանի և Կարո Բաղդսարյանի թեկնածությունները: Առաջարկը դրվեց քվեարկության և անցավն միաձայն:
ՀՀԿ Աշտարակի շրջանային կազմակերպության ղեկավար հաստատվեց Մուշեղ Աբգարյանը , տեղակալներ Նունե Մովսիսյանը և Կարո Բաղդասարյանը:

Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկավ Սարգիս Սահակյանը, որը պարզաբանեց, որ շատ կուսակցականներ տարբեր պատճառներով բացակայում են ՀՀ-ից /մեկնել են արտերկիր հիմնական բնակության, ամուսնացել են և այլն/ առաջարկեց մինչև նրանց վերադարձը կասեցնել այդ անձանց կուսակցական գործունեությունը:
Առաջարկը դրվեց քվեարկության և անցավ միաձայն:
ՀՀԿ Աշտարակի շրջանային կազմակերպության նիստում որոշվեց.
1. ՀՀԿ Աշտարակի Շ/Կ խորհրդի նախագահ հաստատել Մուշեղ Աբգարյանին, տեղակալներ Նունե Մովսիսյանին և Կարո Բաղդսարյանին:
2. ՀՀԿ Աշտարակի շրջանային կազմակերպության թիվ 1, թիվ 7 , թիվ 11 սկզբնական կազմակերպությունների անդամներին ընգրկել մեկ խմբումում , իսկ թիվ 5 և թիվ 10 խմբերի անդամներին ընդգրկել մեկ սկզբնական կազմակերպությունում:


 

← Վերադառնալ ցուցակին