Լուրեր
Տեղի է ունեցավ Աջափնյակ ՀՀԿ սկզբնական կազմակերպության ժողովը
01.11.2016
Տեղի է ունեցավ Աջափնյակ ՀՀԿ սկզբնական կազմակերպության ժողովը:
Աջափնյակ ՀՀԿ սկզբնական կազմակերպության 305 անդամներից սկզբնական կազմակերպության ժողովին բացակայել են 48 մասնակիցներ:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարել է սկզբնական կազմակերպության նախագահ Արման Սահակյանը:
Ա. Սահակյանը առաջարկել է սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`
- Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը 2015թ. կատարված աշխատանքների մասին,
- Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
- ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
- Այլ հարցեր:
Աջափնյակ սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները
միաձայն հաստատել են սզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում հաշվետվությունով հանդես է եկել ս/կ նախագահ Ա. Սահականը:
Երկրորդ հարցի շրջանակներում Ս. Մարգարյանը առաջարկել է
որպես սկզբնական կազմակերպության նախագահ և տեղակալներ առաջադրել Ավետիս Ավագյանին, Վահե Մկրտչյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկել և հաստատել են Ա. Սահակյանի թեկնածությունը` որպես սկզբնական կազմակերպության նախագահ և Ա. Ավագյանին և Վ. Մկրտչյանին՝ որպես սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ:
Երրորդ հարցի շրջանակներում Լ.Ահարոնյանը առաջարկել է ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Արման Սահակյանին և Գալուստ Սահակյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկել և հաստատել են Ա. Սահակյանի, Գ. Սահակյանի` որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ: