Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության Էջմիածնի շրջանային կազմակերպության նիստը
31.10.2016
Տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության Էջմիածնի շրջանային կազմակերպության նիստը:
ՀՀԿ Էջմիածնի շրջանային կազմակերպության 45 անդամներից շրջանային կազմակերպության նիստին բացակայում են 3 մասնակիցներ:
Շրջանային կազմակերպության նիստը վարում է շրջանային կազմակերպության նախագահ Մովսես Քարտաշյանը:
Մովսես Քարտաշյանը առաջարկեց շրջանային կազմակերպության նիստի հետևյալ օրակարգը`
1. Շրջանային կազմակերպության հաշվետվությունը 2015թ. կատարված աշխատանքների մասին,
2. Շրջանային կազմակերպության նախահագի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների կազմի հաստատում:
Էջմիածնի շրջանային կազմակերպության նիստի մասնակիցները միաձայն հաստատեցին շրջանային կազմակերպության նիստի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում շրջանային կազմակերպության նախագահ Մ. Մարտաշյանը ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն, շ/կ անդամները կատարված աշխատանքները գնահատեցին բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում առաջարկվեց, որպես շրջանային կազմակերպության նախագահ և տեղակալներ առաջադրել, նախագահ` Մովսես Քարտաշյանին, տեղակալներ` Լևոն Գրիգորյանին և Սևակ Խաչատրյանին:
Շրջանային կազմակերպության նիստի մասնակիցները քվեարկեցին և
հաստատեցին նշվածների թեկնածությունը:
Երրորդ հարցի շրջանակներում առաջարկվեց և հաստատվեց, սկզբնական կազմակերպությունների կողմից առաջադրված ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների թեկնածուների կազմը: