Լուրեր
Կայացել է ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության նիստը
31.10.2016

2016թ հոկտեմբերի 28-ին ՀՀԿ Աշտարակի գրասենյակում կայացավ ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության նիստը, որին ներկա էին 12 անդամներից 9 անդամներ:
ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության նիստը վարում էր Տ/Կ գործող նախագահ Սարգիս Սահակյանը, ով առաջարկեց Տ/Կ նիստի հետևյալ օրակարգը`
1. ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության հաշվետվությունը հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին.
2. ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների հաստատում.
4. Այլ հարցեր:
Տարածքային կազմակերպության նիստի մասնակիցները միաձայն հաստատեցին նիստի օրակարգը:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում տարածքային կազմակերպության նախագահ Սարգիս Սահակյանը խոսեց հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին, հատկապոս 2015թ Հանրաքվեի և 2016թ սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման աշխատանքներում կուսակցականների ակտիվ մասնակցության մասին և քննարկվեցին կայացած ընտրությունների արդյունքները: Իր զեկույցում Ս. Սահակյանը ներկայացրեց այն բազմաբնույթ միջոցառումները, որոնք կազմակերպվել էին հաշվետու ժամանակահատվածում:
Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ՀՀԿ Արագածի Շ/Կ ղեկավար Գասպար Գասպարյանը առաջարկեց Տ/Կ ղեկավարի համար Սարգիս Սահակյանի թեկնածությունը, իսկ տեղակալների համար առաջարկվեցին Զարզանդ Բաբայանի և Իշխան Բունիաթյանի թեկնածությունները:
Առաջարկները դրվեցին քվեարկության և անցան միաձայն:
Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկավ Ս. Սահակյանը որը աջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակներ հաստատել ՀՀԿ սկզբնական կազմակերպությունների նիստերի որոշումներով առաջադրված թեկնածուներին`
1. ՀՀԿ Աշտարակի Շ/Կ –ից թվով 18 պատվիրակ
2. ՀՀԿ Ապարանի Շ/Կ –ից թվով 6 պատվիրակ
3. ՀՀԿ Արագածի Շ/Կ –ից թվով 8 պատվիրակ
4. ՀՀԿ Թալինի Շ/Կ –ից թվով 16 պատվիրակ
Առաջարկը դրվեց քվեարկության և անցավ միաձայն:
Օրակարգի չորրորդ հարցի շրջանակներում ելույթ ունեցավ Ս. Սահակյանը:
Նիստում քննարկվեցին առաջիկա ԱԺ ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված բազմաթիվ հարցեր
ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության նիստում որոշվեց
1. ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ հաստատել Սարգիս Սահակյանին, տեղակալներ Զարզանդ Բաբայանին և Իշխան Բունիաթյանին:
2. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակներ հաստատել ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության թվով 48 կուսակցականների / ցուցակը կցվում է/: