Լուրեր
Տեղի է ունեցել Ավան Տ/Կ թիվ 14 ս/կ հաշվետու ընտրական ժողովը
26.10.2016
Սույն թվականի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Ավան տարածքային կազմակերպության թիվ 14 սկզբնական կամակերպության հաշվետու ժողով, որին մասնակցել են սկզբնական կազմակրպության 308 անդամ: Ժողովը վարում էր ս/կ նախագահ Արմեն Երեմյանը:
Ս/Կ նախագահ Ա. Երեմյանն առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյան օրակարգը`
1.Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3.ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում Ա. Երեմյանը ներկայացրեց ս/կ կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շրջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղակալների ընտրություն :
Ս/Կ մասնակիցները առաջադրեցին որպես սկզբնական կազմակերպության նախագահ` Արմեն Երեմյանի, տեղակալներ` Հովհաննես Հովակիմյանի և Հրաչ Փարսադանյանի թեկնածությունները: Առաջարկն ընդունվեց միաձայն:
Երրորդ հարցի շրջանակներում ժողովի մասնակիցները Արմեն Երեմյանին, Մհեր Ջանվելյանին, Վազգեն Կարախանյանին, Մանվել Ջավադյանին և Ռոբերտ Սարգսյանին ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածուներ:
Չորրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին այլ հարցեր: