Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Նուբարաշենի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նիստը
25.10.2016
Սույն թվականի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀԿ Նուբարաշենի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նիստը, որին մասնակցում էին` ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը և կանանց խորհրդի անդամները:
Նիստը վարում էր ՀՀԿ Նուբարաշենի տարածքային կազմակերպության նախագահ` Ա. Կիրակոսյանը, օրակարգում կանանց խորհրդի նախագահի փոփոխության հարցն էր: Միաձայն ընտրվեց կանանց խորհրդի անդամ, առողջապահության հանձնախմբի նախագահ Գայանե Մարգարյանը: Շնորհավորելով նորընտիր կանանց խորհրդի նախագահին Հ. Նաղդալյանը մաղթեց բեղմնավոր աշխատանք, այնուհետև քննարկվեց կանանց խորհրդի կազմն ու կառուցվածքը և հետագա ծրագրերը: