Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Վայոց Ձորի տարածքային կազմակերպության Եղեգնաձորի Շ/Կ Եղեգնաձոր 1 սկզբնական կազմակերպության ժողովը

24.10.2016

2016 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՀՀԿ Վայոց Ձորի տարածքային կազմակերպության Եղեգնաձորի Շ/Կ Եղեգնաձոր 1 սկզբնական կազմակերպության ժողով:
Օրակարգում.


1. Սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվություն,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ հերթական համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:


Առաջին հարցի կապակցությամբ հանդես եկավ Ս/Կ նախագահ Գագիկ Ղազարանը՝ ներկայացնելով կատարած աշխատանքների հաշվետվություն:
Սկզբնական կազմակերպության նախագահ ընտրվեց Գագիկ Ղազարանը, տեղակալներ ընտրվեցին Արթուր Հովսեփյանը և Փառանձեմ Ղազարյանը:
ՀՀԿ 16-րդ հերթական համագումարի պատվիրակ ընտրվեց Սամվել Թարվերդյանը:
Այլ հարցերի շրջանակում ամփոփվեցին ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

 

 

← Վերադառնալ ցուցակին