Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի նիստը
21.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի նիստ, որը վարում էր ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նիստին մասնակցում էին խորհրդի անդամները, ՀՀԿ Երևանի և մարզերի տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների նախագահները:
Հանդիպման ժամանակ ամփոփեցին վերջին ժամանակահատվածում կատարված միջոցառումները, այդ թվում`ՀՀ անկախության 25-ամյակին, ուսուցչի օրվան նվիրված և առաջիկայում կատարվելիք ծրագրերը: