Լուրեր

Տեղի է ունեցել թիվ 1 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

21.10.2016

ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության կենտրոնական գրասենյակում ս/թ հոկտեմբերի 20-ին ժամը 18:00-ին տեղի ունեցավ թիվ 1 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը: Ժողովին վերընտրվեցին սկզբնական կազմակերպության նախագահ՝ Հակոբ Հակոբյանը և տեղակալներ՝ Հովսեփ Հովեյանը, Ավետիք Հարությունյանը: ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրվեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Քվեարկության արդյունքում Ռուբեն Թադևոսյանը միաձայն ընտրվեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ: 

← Վերադառնալ ցուցակին