Լուրեր

Տեղի է ունեցել Լոռու տարածքային կազմակերպության, Վանաձորի շրջանային, Լուսնյակ ս/կ հաշվետու ընտրական ժողովը

21.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Լոռու տարածքային կազմակերպության, Վանաձորի շրջանային, Լուսնյակ ս/կ հաշվետու ընտրական ժողովը, որին մասնակցել են սկզբնական կազմակերպության 55 անդամ: Նիստը վարում էր ս/կ նախագահ՝ Թամարա Սաղաթելյանը:
Նիստին ներկա էր ՀՀԿ Վանաձորի Քաղաքապետարան ս/կ անդամ Կարեն Պառավյանը:


Ս/կ նախագահ Թամարա Սաղաթելյանը առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`


1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը ընթացիկ ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն
4. Այլ հարցեր:


Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ամփոփ ելույթով հանդես եկավ, Լուսնյակ ս/կ նախագահ՝ Թամարա Սաղաթելյանը, ով ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շրջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղակալների ընտրություն. ս/կ անդամ Կլավդիա Կոստանդյանը նախագահի պաշտոնում առաջարկեց Թամարա Սաղաթելյանին և տեղակալների պաշտոններում՝ Լուսինե Դարբինյանին և Սոֆյա Ափինյանին:
Առաջարկն ընդունվեց միաձայն և նիստի մասնակից անդամները կողմ քվեարկեցին առաջարկությանը. ս/կ նախագահ ընտրվեց Թամարա Սաղաթելյանը, իսկ տեղակալներ՝ Լուսինե Դարբինյանը և Սոֆյա Ափինյանը:
Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները Կարեն Պառավյանին ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:

Օրակարգի չորրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին կուսակցական գործունեությանը վերաբերող հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին