Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության թիվ 9 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը

21.10.2016

2016թ. Հոկտեմբերի 21- ին տեղի ունեցավ ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության թիվ 9 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը  կատարած աշխատանքների մասին, սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրության և ՀՀԿ 16 –րդ համագումարի պավիրակի ընտրության օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:


Ժողովին մասնակցում էր նաև ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության նախագահի տեղակալ գ. Ժամհարյանը:


Հաշվետու զեկույցով հանդես եկավ թիվ 9 սկզբնական կազմակերպության նախագահ Սարգիս Պոզոսյանը, ով ներկայացրեց գործունեությունը, կատարված աշխատանքները և իրականացված միջոցառումները:


Թիվ 9 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները  կատարված աշխատանքները միաձայն քվեարկությամբ գնահատեցին բավարար:
Ժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ հաստատեցին և վերընտրեցին Սաչգիս Պոզոսյանին, որպես թիվ 9 սկզբնական կազմակերպության նախագահ, իսկ Անժելա Պետրոսյանին և Գոհար Թամամյանին, որպես թիվ 9 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ:

Ժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ նաև ընտրեցին և հաստատեցին
Սարգիս Պողոսյանին, որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
 

← Վերադառնալ ցուցակին