Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության թիվ 9 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը
21.10.2016
							2016թ. Հոկտեմբերի 21- ին տեղի ունեցավ ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության թիվ 9 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը կատարած աշխատանքների մասին, սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրության և ՀՀԿ 16 –րդ համագումարի պավիրակի ընտրության օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:
Ժողովին մասնակցում էր նաև ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության նախագահի տեղակալ գ. Ժամհարյանը:
Հաշվետու  զեկույցով հանդես եկավ թիվ 9  սկզբնական կազմակերպության նախագահ Սարգիս Պոզոսյանը, ով ներկայացրեց գործունեությունը, կատարված աշխատանքները և իրականացված միջոցառումները:
Թիվ 9 սկզբնական կազմակերպության  ժողովի մասնակիցները  կատարված աշխատանքները միաձայն քվեարկությամբ գնահատեցին բավարար:
Ժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ հաստատեցին և վերընտրեցին Սաչգիս Պոզոսյանին, որպես թիվ 9 սկզբնական կազմակերպության նախագահ, իսկ  Անժելա Պետրոսյանին և Գոհար Թամամյանին, որպես թիվ 9 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ:
Ժողովի  մասնակիցները միաձայն քվեարկությամբ նաև ընտրեցին և հաստատեցին 
Սարգիս Պողոսյանին, որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:    
 
