Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Գավառի շրջանային կազմկերպության Գավառի թիվ 2 սկզբնական կազմակերպության հաշվետու – ընտրական ժողովը

21.10.2016

Սույն թվականի Հոկեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գավառի շրջանային կազմկերպության Գավառի թիվ 2 սկզբնական կազմակերպության հաշվետու – ընտրական ժողով: Ս/Կ-ի 350 անդամներից ժողովին մասնակցում էին 230 անդամներ: Նիստը վարում էր Գավառի թիվ 2 ս/կ նախագահ Մարտին Ղուդեյանը: Ժողովին ներկա էին նաև ՀՀԿ Գավառի տ/կ խորհրդի նախագահի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀԿ Գավառի շ/կ խորհրդի նախագահ Գարիկ Բադալյանը:
Օրակարգում՝


1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը՝. կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:

Ժողովի ներկա մասնակիցները միաձայն հաստատեցին ժողովի օրակարգը:
Օրակարգի 1-ին հարցի շուրջ զեկույցով հանդես եկավ Գավառի թիվ 2 ս/կ նախագա Մարտին Ղուդեյանը: Նա ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքերը, որոնք ներռում էին անդամագրությանը, անդամավճարների գանձմանը, համայնքում միջոցառումների կազմկեպմանը և կուսակցական գործունեությանը վերաբերող հարցեր:
Ժովովի մասնակիցների կողմից կատարված աշխատանքները գնահատվեցին բավարար:


Մարտին Ղուդեյանը իր խոսքում նաև անդրադարձավ ս/կ նոր նախագահի ընտրությանը: Գավառի թիվ 2 ս/կ անդամ Անուշ Դադոյանը այդ պաշտոնում առաջադրեց Մարտին Ղուդեյանի թեկնածությունը: Առաջարկն անցավ միաձայն և Մարտին Ղուդեյանը վերընտրվեց Գավառի թիվ 2 ս/կ նախագահ:
Տեկալների պաշտոններում ս/կ անդամ Նինել Զոհրաբյանը առաջարկեց Դավիթ Հովեյանի և Սաթիկ Արզաքանյանի թեկնածույունները, ովքեր միաձայն ընտրվեցին ՀՀԿ Գավառի թիվ 2 ս/կ-ի նախագահի տեղակալներ:
Օրակարգի 3-րդ հարցի շրջանակներում ներկաներին Մարտին Ղուդեյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 26-ին կայանալու է ՀՀԿ 16-րդ հերթական համագումարը, որին մասնակցելու համար Սարուխանի ս/կ-ից պետք է առաջադրվեն պատվիրակներ: Անուշ Դադոյանը առաջադրեց Մարտին Ղուդեյանի և Գոհար Եփրեմյանի թեկանծությունները, ինչը հաստատվեց քվեարկությամբ:
Օրակարգի այլ հարցեր կետի շուրջ քննարկվեցին ս/կ-ի առաջիկա անելիքների մասին և Մարտին Ղուդեյանը իր խոսքում շեշտը դրեց ՀՀԿ շարքերը նոր անդամներով համալրելուն և միջոցառումներ կազմակերպելուն:
 

← Վերադառնալ ցուցակին