Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության թիվ 17 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը

21.10.2016

2016թ. Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության թիվ 17 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը կատարած աշխատանքների մասին, սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրության և ՀՀԿ 16-րդ համագումարի պավիրակի ընտրության օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:


Ժողովին մասնակցում էր նաև ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության նախագահի տեղակալ Հ.Կարապետյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ թիվ 17սկզբնական կազմակերպության նախագահ Արարատ Թամրազյանը, ով ներկայացրեց գործունեությունը, կատարված աշխատանքները և իրականացված միջոցառումները:


Թիվ 17 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները կատարված աշխատանքները միաձայն քվեարկությամբ գնահատեցին բավարար:
Ժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ հաստատեցին և վերընտրեցին Արարատ Թամրազյանին, որպես թիվ17 սկզբնական կազմակերպության նախագահ, իսկ Արգամ Թամրազյանին և Վարդիթեր Քոչարյանին, որպես թիվ 17 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ:

Ժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ նաև ընտրեցին և հաստատեցին
Արարատ Թամրազյանին, որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
 

← Վերադառնալ ցուցակին