Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ «Քանաքեռ–Զեյթուն» տարածքային կազմակերպության թիվ 20 ՍԿ հաշվետու ընտրական ժողովը
18.10.2016
2016թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՀԿ «Քանաքեռ–Զեյթուն» տարածքային կազմակերպության թիվ 20 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողով:
Սկզբնական կազմակերպության 32 անդամից ժողովին մասնակցում էր 25- ը, իսկ 7-ը բացակայում էր հարգելի պատճառով:
Ժողովին մասնակցում էր ՀՀ Ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և շուկայավարության ֆակուլտետի դեկան Հրաչիկ Ջավադյանը, ՏԿ կազմակերպիչ Լ. Մազմանյանը և ՏԿ խորհրդի անդամ Ա. Հայրապետյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգ`
Հարց 1. Սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվությունը սկզբնական
կազմակերպության կատարած աշխատանքների մասին:
Հարց 2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն:
Հարց 3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի առաջադրում:
Հարց 4. Այլ հարցեր:
Թիվ 20 սկզբնական կամզակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին ժողովի օրակարգը:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ հաշվետու զեկուցումով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Ժասմենա Արիստակեսյանը, նա նշեց, որ իր ղեկավարած սկզբնական կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում լուրջ հաջողությունների է հասել ՀՀԿ-ի հեղինակության բարձրացման, նրա շարքերի համալրման, ներկուսակցական կարգապահության ամրապնդման ուղղությամբ: Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀԿ շարքերն են ընդունվել 3 քաղաքացի:
Արտահայտվեցին. սկզբնական կազմակերպության անդամներ Ա. Սարգսյանը և Է. Թովմասյանը, որոնք բարձր գնահատելով սկզբնական կազմակերպության նախագահի կատարած աշխատանքները և նրա կազմակերպչական ունակությունները, առաջարկեցին թիվ 20 սկզբնական կազմակերպության 2015-2016թթ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Թիվ 20 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին սկզբնական կազմակերպության կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՏԿ խորհրդի անդամ Անուշավան Հայրապետյանը, նա առաջարկեց թիվ 20 սկզբնական կազմակերպության նախագահ ընտրել Ժասմենա Արիստակեսյանին, իսկ տեղակալներ՝ Արմինե Սարգսյանին և Էլվիրա Թովմասյանին: Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին թիվ 20 սկզբնական կազմակերպության նախագահ ընտրել Ժ. Արիստակեսյանին, իսկ տեղակալներ՝ Ա. Սարգսյանին և Է. Թովմասյանին:
Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՏԿ կազմակերպիչ Լևոն Մազմանյանը, նա առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ առաջադրել ՀՀ Ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և շուկայավարության ֆակուլտետի դեկան Հրաչիկ Ջավադյանին: Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին Հ. Ջավադյանին առաջադրել ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ: