Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային կազմակերպության թիվ 38 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

17.10.2016

2016թ. հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀՀԿ «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային կազմակերպության թիվ 38 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողով:
Սկզբնական կազմակերպության 60 անդամից ժողովին մասնակցում էր 40-ը, իսկ 20-ը բացակայում էր հարգելի պատճառով:
Ժողովին մասնակցում էր ՀՀ ԱԺ Պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը ՏԿ Կազմակերպիչ Լևոն Մազմանյանը և ՏԿ խորհրդի անդամ Անուշավան Հայրապետյանը:


Սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգ`
Հարց 1. Սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվությունը սկզբնական
կազմակերպության կատարած աշխատանքների մասին:
Հարց 2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն:
Հարց 3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի առաջադրում:
Հարց 4. Այլ հարցեր:


Թիվ 38 սկզբնական կամզակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին ժողովի օրակարգը:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ հաշվետու զեկուցումով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Մարինա Տոնոյանը, նա նշեց, որ իր ղեկավարած սկզբնական կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում լուրջ հաջողությունների է հասել ՀՀԿ-ի հեղինակության բարձրացման, նրա շարքերի համալրման, ներկուսակցական կարգապահության ամրապնդման ուղղությամբ: Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀԿ շարքերն են ընդունվել 6 քաղաքացի:

Արտահայտվեցին սկզբնական կազմակերպության անդամներ Գալիս Մաթևոսյանը և Սիրանուշ Կարապետյանը, որոնք բարձր գնահատելով սկզբնական կազմակերպության նախագահի կատարած աշխատանքները և նրա կազմակերպչական ունակությունները, առաջարկեցին թիվ 38 սկզբնական կազմակերպության կատարած աշխատանքները գնահատել բավարար, միաժամանակ օգտվելով այն հանգամանքից, որ ժողովին մասնակցում էր ՀՀ ԱԺ Պատգամավոր Ս. Նիկոյանը, նրանք առաջարկեցին ուսուցիչների դրույքաչափը 22 ժամից դարձնել 18 ժամ՝ պահպանելով 22 ժամյա դրույքաչափի աշխատավարձի չափը:


Թիվ 38 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին սկզբնական կազմակերպության կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՏԿ խորհրդի անդամ Անուշավան Հայրապետյանը, նա առաջարկեց թիվ 38 սկզբնական կազմակերպության նախագահ ընտրել Մարինա Տոնոյանին, իսկ տեղակալներ Գալիս Մաթևոսյանին և Սիրանուշ Կարապետյանին: Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին թիվ 38 սկզբնական կազմակերպության նախագահ ընտրել Մ. Տոնոյանին, իսկ տեղակալներ՝ Գ. Մաթևոսյանին և Ս. Կարապետյանին:

Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Լևոն Մազմանյանը, նա առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ առաջադրել ՀՀ Աժ Պատգամավոր, Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանին: Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին Ս. Նիկոյանին առաջադրել ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
 

← Վերադառնալ ցուցակին