Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային կազմակերպության թիվ 21 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

17.10.2016

2016թ. հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀԿ «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային կազմակերպության թիվ 21 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողով:
Սկզբնական կազմակերպության 35-անդամից ժողովին մասնակցում էր 28 ը, իսկ 7 ը բացակայում էր հարգելի պատճառով:
Ժողովին մասնակցում էր ՏԿ խորհրդի անդամ Լևոն Մազմանյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգ`


Հարց 1. Սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվությունը սկզբնական
կազմակերպության կատարած աշխատանքների մասին:
Հարց 2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն:
Հարց 3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի առաջադրում:
Հարց 4. Այլ հարցեր:


Թիվ 21 սկզբնական կամզակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին ժողովի օրակարգը:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ հաշվետու զեկուցումով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Վանուշ Գալեյանը, նա նշեց, որ իր ղեկավարած սկզբնական կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում լուրջ հաջողությունների է հասել ՀՀԿ-ի հեղինակության բարձրացման, նրա շարքերի համալրման, ներկուսակցական կարգապահության ամրապնդման ուղղությամբ: Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀԿ շարքերն են ընդունվել 2 քաղաքացի:

Թիվ 21 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին սկզբնական կազմակերպության կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՏԿ խորհրդի անդամ Լևոն Մազմանյանը, նա առաջարկեց թիվ 21 սկզբնական կազմակերպության նախագահ ընտրել Վանուշ Գալեյանին, իսկ տեղակալներ՝ Մարիամ Մաղդեսյանին և Եվգինե Սարգսյանին: Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին թիվ 21 սկզբնական կազմակերպության նախագահ ընտրել Վ. Գալեյանին, իսկ տեղակալներ՝ Մ. Մաղդեսյանին և ԵՎ. Սարգսյանին:

Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Լևոն Մազմանյանը, նա առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ առաջադրել Արտաշես Մանուկյանին: Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին Ա. Մանուկյանին առաջադրել ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:


 

← Վերադառնալ ցուցակին