Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ թիվ 9 ՍԿ հաշվետու ժողովը

17.10.2016

Գյումրու թիվ 10 դպրոցի դահլիճում անցկացվեց ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ թիվ 9 ՍԿ հաշվետու ժողովը: Ժողովին ներկա էր ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ խորհրդի նախագահ Ս. Ավետիսյանը:

Թիվ 9 սկզբնական կազմակերպության ժողովին ներկա էին 49 ս/կ անդամներ:
ՍԿ ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Աղասի Իսրայելյանը:

Օրակարգում եղել են հետևյալ հարցերը.
1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:

Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:

Առաջին հարցի շրջանակներում ՍԿ նախագահը նշեց, որ ՍԿ-ն ձևավորվել է ընդամենը 4 ամիս առաջ: ՍԿ անդամները մասնակցել են միայն ՏԻՄ ընտրություններին և դեռևս չեն հասցրել միջոցառումներ անցկացնել:
Երկրորդ հարցի շրջանակներում առաջարկվեց որպես սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրել Աղասի Իսրայելյանին, իսկ տեղակալներ՝ Վարդան Ղազարյանին և Մկրտիչ Մաթևոսյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Աղասի Իսրայելյանի թեկնածությունը որպես թիվ 9 ՍԿ նախագահ և Վարդան Ղազարյանին ու Մկրտիչ Մաթևոսյանին ՝ որպես սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ:
Երրորդ հարցի շրջանակներում Ս. Ավետիսյանը առաջարկեց որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ ընտրել ՍԿ նախագահ Աղասի Իսրայելյանին:
Ժողովի մասնակիցները քվեարկեցին և հաստատեցին Աղասի Իսրայելյանին՝ որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Չորրորդ հարցի շրջանակներում ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ խորհրդի նախագահ Ս. Ավետիսյանը պատասխանեց ժողովի մասնակիցների բարձրացրած քաղաքական և սոցիալական բնույթի հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին