Լուրեր

Աշակերտների հայկական ասոցիացիան միաձայն քվեարկության արդյունքում դարձել է Եվրոպայի աշակերտական ասոցիացիայի (EUPAS) դիտորդ անդամ

17.10.2016

Օրերս Բրյուսելում կայացել է Եվրոպայի աշակերտական ասոցիացիայի (EUPAS) ամենամյա հավաքը, որի ընթացքում «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպությունը միաձայն քվեարկության արդյունքում դարձել է EUPAS դիտորդ անդամ:

Ինչպես տեղեկացնում է «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական ՀԿ նախագահ Ելենա Փիլիպոսյանը, այս ձեռքբերումը մեծ կարևորություն ունի, քանի որ Եվրոպայի տարբեր երկրների աշակերտների հետ անմիջական կապի մեջ լինելու, նրանց հետ փորձի փոխանակման, գաղափարների քննարկման և իրականացման, կրթական հիմնախնդիրների բարձրաձայնման հնարավորություն կտա:
«Նման խոշոր կառույցի հետ համագործակցությունը հայ աշակերտների ձայնը լսելի կդարձնի և նրանց խոշորագույն ծրագրերում ներգրավված լինելու հնարավորություն կընձեռի, և որ շատ կարևոր է, Հայաստանը Եվրոպայի աշակերտների շրջանում էլ ավելի ճանաչելի կդարձնի»,- նշում է «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական ՀԿ նախագահ Ելենա Փիլիպոսյանը:
Նշենք, որ հավաքի շրջանակներում ընտրվել է EUPAS նոր ղեկավար կազմը և ընդունվել են բանաձևեր՝ Եվրոպայում առավել արդյունավետ երիտասարդական կյանքի ապահովման վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին