Լուրեր
Տեղի է ունեցել Ավան Տ/Կ թիվ 3 ս/կ հաշվետու ընտրական ժողովը
15.10.2016
Սույն թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Ավան տարածքային կազմակերպության թիվ 3 սկզբնական կամակերպության հաշվետու ժողով, որին մասնակցել են սկզբնական կազմակրպության 88 անդամ: Ժողովը վարում էր ս/կ նախագահ Լուսինե Պողոսյանը:
Ս/Կ նախագահ Լ. Պողոսյանն առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյան օրակարգը`
1.Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3.ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում Լ. Պողոսյանը ներկայացրեց ս/կ կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շրջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղակալների ընտրություն :
Ս/Կ մասնակիցները առաջադրեցին որպես սկզբնական կազմակերպության նախագահ` Լուսինե Պողոսյանի, տեղակալներ` Առաքելյան Մայրանուշի և Թումանյան Մերիի թեկնածությունները: Առաջարկն ընդունվեց միաձայն:
Երրորդ հարցի շրջանակներում ժողովի մասնակիցները Լուսինե Պողոսյանին ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու:
Չորրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին այլ հարցեր: