Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Վայոց Ձորի Տ/Կ Եղեգնաձորի Շ/Կ Հորսի սկզբնական կազմակերպության ժողովը
13.10.2016
2016 թվականի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀԿ Վայոց Ձորի տարածքային կազմակերպության Եղեգնաձորի Շ/Կ Հորսի սկզբնական կազմակերպության ժողով: Ժողովին ներկա էին ՀՀԿ 20 անդամներից 14-ը:
Օրակարգում.
1. Սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվություն,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ հերթական համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:
ՀՀԿ Հորսի Ս/Կ նախագահ Շ. Ամրգուլյանը ներկայացրեց կատարած աշխատանքների հաշվետվություն:
Սկզբնական կազմակերպության նախագահ ընտրվեց Շմավոն Ամրգուլյանը, տեղակալներ ընտրվեցին Սաթենիկ Քոչարյանը և Թովմաս Մանվելյանը:
ՀՀԿ 16-րդ հերթական համագումարի պատվիրակ ընտրվեց Փառանձեմ Ղազարյանը: