Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Գորիսի Շ/Կ Լեռնահայաստան սկզբնական կազմակերպության ժողովը
13.10.2016
2016 թվականի հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գորիսի Շ/Կ Լեռնահայաստան սկզբնական կազմակերպության ժողովը:
Օրակարգում.
1.Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին
2.Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն
3.ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն
4.Այլ հարցեր:
Առաջին հարցի շուրջ հանդես եկավ ՀՀԿ Գորիսի Շ/Կ Լեռնահայաստան սկզբնական կազմակերպության նախագահ Սիրուշ Ակլունցը` ներկայացնելով Ս/Կ կատարած աշխատանքների հաշվետվություն:
2 հարցի շրջանակներում Լեռնահայաստան սկզբնական կազմակերպության նախագահ վերընտրվեց Սիրուշ Ակլունցը, իսկ տեղակալներ վերընտրվեցին` Էդիկ Գրիգորյանն ու Դանիել Ալեքսանյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի պատվիրակ ընտրվեց Սիրուշ Ակլունցը:
Այլ հարցերի շուրջ քննարկվեցին սույն թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները և կուսակցական գործունեությանն առնչվող ընթացիկ հարցեր: