Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության թիվ 2 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը

13.10.2016

2016թ. Հոկտեմբերի12 -ին տեղի ունեցավ ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության թիվ 2 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը կատարած աշխատանքների մասին, սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրության և ՀՀԿ 16 –րդ համագումարի պավիրակի ընտրության օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:
Ժողովին մասնակցում էր նաև ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության նախագահի տեղակալ Գ. Ժամհարյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ թիվ 2 սկզբնական կազմակերպության նախագահ Գոհար Դավթյանը, ով ներկայացրեց 2015թ. գործունեությունը, կատարված աշխատանքները և իրականացված միջոցառումները:
Թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները 2015թ. կատարված աշխատանքները միաձայն քվեարկությամբ գնահատեցին բավարար:
Ժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ հաստատեցին և վերընտրեցին Գոհար Դավթյանին, որպես թիվ2 սկզբնական կազմակերպության նախագահ, իսկ Թերեզա Հակոբյանին և Քրիստինե Սարգսյանին, որպես թիվ 2 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ:

Ժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ նաև ընտրեցին և հաստատեցին
Գոհար Դավթյանին, որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
 

← Վերադառնալ ցուցակին