Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության Սևան 1 ս/կ-ի հաշվետու – ընտրական ժողով
12.10.2016
							Սույն թվականի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության Սևան 1 ս/կ-ի հաշվետու – ընտրական ժողով, որին մասնակցում էին ս/կ-ն 9 անդամներ: Նիստը վարում էր ս/կ-ի նախագահ Մակիչ Մնացականյանը: Նիստին ներկա էր նաև ՀՀԿ Սևանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ալեքսան Պողոսյանը: Ս/կ անդամ Մակիչ Մնացականյանը առաջարկեց հաստատել հետևյալ օրակարգը՝
1.	Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2.	Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3.	ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4.	Այլ հարցեր:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ամփոփ ելույթով հանդես եկավ Սևան 1  ս/կ նախագահ Մակիչ Մնացականյանը, ով ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղեկալների ընտրություն. ս/կ անդամ  Մակիչ Մնացականյանը  նախագահի պաշտոնում առաջադրեց Էմիլ Սարգսյանի, իսկ տեղակալների պաշտոնում  Մակիչ Մնացականյանի  և Հովսեփյան  Մարտինի  թեկնածությունները: Առաջարկն ընդունվեց միաձայն և նիստի մասնակից անդամները կողմն քվեարկեցին առաջարկությանը. ս/կ նախագահ ընտրվեց Էմիլ Սարգսյանը, իսկ տեղակալներ ՝ Մակիչ Մնացականյանը  և  Մարտին Հովսեփյանը:
Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները  Էմիլ Սարգսյանին , Մակիչ Մնացականյանին և Խաժակ Մուրադյանին  ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակներ: 
Օրակարգի 4-րդ հարցի շրջանակներում քննարկվեցին կուսակցական գործունեությանը վերաբերող հարցեր:
