Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ թիվ 1 ՍԿ հաշվետու ընտրական ժողովը
12.10.2016
Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Գյումրու Պետական Բժշկական քոլեջում տեղի ունեցավ ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ թիվ 1 ՍԿ հաշվետու ընտրական ժողովը, որին մասնակցում էին սկզբնական կազմակերպության 35 անդամներ, իսկ 21-ը գտնվում են արտերկրում:
Ժողովին ներկա էր ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում ՍԿ նախագահ Հակոբ Մելքոնյանը ներկայացրեց հաշվետվություն կատարված աշխատանքների մասին: Աշխատանքները գնահատվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում Ֆ. Մելքոնյանը, Մ. Մարտիրոսյանը առաջարկեցին որպես սկզբնական կազմակերպության նախագահ առաջադրել Հակոբ Մելքոնյանին, իսկ տեղակալներ` Ալֆիկ Մաթևոսյանին և Արայիկ Գրիգորյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Հակոբ Մելքոնյանի թեկնածությունը որպես թիվ 1 ՍԿ նախագահ և Ալֆիկ Մաթևոսյանին ու Արայիկ Գրիգորյանին՝ որպես սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ:
Երրորդ հարցի շրջանակներում Ս. Ավետիսյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակներ առաջադրել Արտյոմ Ղուկասյանի և Հակոբ Մելքոնյանի թեկնածությունները:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և հաստատեցին Արտյոմ Ղուկասյանին և Հակոբ Մելքոնյանինª որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակներ: