Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի ՏԿ Սևան 4 ս/կ-ի հաշվետու-ընտրական ժողովը
12.10.2016
							Սույն թվականի հոկտեմբերի 11 -ին տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության Սևան 4 ս/կ-ի հաշվետու – ընտրական ժողով, որին մասնակցում էին ս/կ-ն 46 անդամներ: Նիստը վարում էր ս/կ-ի նախագահ Լիաննա Ներսիսյանը : Նիստին ներկա էր նաև ՀՀԿ Սևանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ալեքսան Պողոսյանը: Ս/կ անդամ Էլմիրա Խաչատրյանը առաջարկեց հաստատել հետևյալ օրակարգը՝
1.	Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը  կատարված աշխատանքների մասին,
2.	Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3.	ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4.	Այլ հարցեր:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ամփոփ ելույթով հանդես եկավ Սևան   4  ս/կ նախագահ   Լիաննա Ներսիսյանը   , ով ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղեկալների ընտրություն. ս/կ անդամ    Աննա Նիկողոսյանը    նախագահի պաշտոնում առաջադրեց  Լիաննա Ներսիսյանի   , իսկ տեղալաների պաշտոններում   Սևանի  թ.1 հ/դպրոցի ուսուցչուհի Արևիկ Ավետիսյանի և    Մուկուչ Մալխասյանի   թեկանծությունները: Առաջարկն ընդունվեց միաձայն և նիստի մասնակից անդամները կողմն քվեարկեցին առաջարկությանը. ս/կ նախագահ ընտրվեց  Լ.Ներսիսյանը   ,իսկ տեղակալներ՝ Ա.Ավետիսյանը և Մ.Մալխասյանը  :                                         
Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները     Լ.Ներսիսյանին, Ա.Նիկողոսյանին                և   Ա. Մալխասյանին    ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակներ: 
Օրակարգի 4-րդ հարցի շրջանակներում քննարկվեցին   նոր անդամների անդամագրմանը վերաբերող հարցեր: 
 
