Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության Բերդ թիվ 5 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը
12.10.2016
							2016թ. հոկտեմբերի 12 -ին տեղի ունեցավ ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության Բերդ թիվ 5 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը կատարած աշխատանքների, սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրության և ՀՀԿ 16-րդ համագումարի պավիրակի ընտրության օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:
Ժողովին մասնակցում էր նաև ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության նախագահի տեղակալ Սամվել Հովսեփյանը:
Հաշվետու  զեկույցով հանդես եկավ Բերդ թիվ 5 սկզբնական կազմակերպության նախագահ Անուշ Այդինյանը, ով ներկայացրեց  գործունեությունը` կատաված աշխատանքները և իրականացված միջոցառումները:
Բերդ թիվ 5  սկզբնական կազմակերպության  ժողովի մասնակիցները 2015թ. կատարված աշխատանքները միաձայն քվեարկությամբ գնահատեցին բավարար:
Ժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ հաստատեցին և վերընտրեցին Անուշ Այդինյանին, որպես Բերդ թիվ 5 սկզբնական կազմակերպության նախագահ, իսկ  Հայկ Բադալյանին և Տաթևիկ Մելքումյանին, որպես Բերդ թիվ 5 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ:
Ժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ ընտրեցին և հաստատեցին  Հայկ Նավասարդյանի թեկնածությունը, որպես  ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Ժողովի մասնակիցները ամփոփեցին  նաև 2016 թ. սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
 
