Լուրեր
Տեղի է ունեցել թիվ 48 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը
12.10.2016
Սույն թվականի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ թիվ 48 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը: Ժողովին մասնակցում էին 190 սկզբնական անդամներից բացակայում էին 69-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցում էր ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, կազմակերպիչ՝ Հակոբ Հակոբյանը:
Առաջարկվեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը՝
1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:
Թիվ 48 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ թիվ 48 սկզբնական կազմակերպության նախագահ Նարեկ Թադևոսյանը: Նա ներկայացրեց թիվ 48 սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեցին Նարեկ Թադևոսյանին: Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում միաձայն Նարեկ Թադևոսյանը ընտրվեց թիվ 48 սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Արման Անդրիասյանը և Մելանյա Մանուկյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 48 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Արման Անդրիասյանը և Մելանյա Մանուկյանը:
Երրորդ հարցի շրջանակներում Մելանյա Մանուկյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների թեկնածուներ առաջադրել Նարեկ Թադևոսյանի և Կարեն Ավագյանի թեկնածությունները:
Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Նարեկ Թադևոսյանի և Կարեն Ավագյանի թեկնածությունները որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակներ: