Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Քանաքեռ–Զեյթուն տ/կ թիվ-17 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը
11.10.2016
							2016թ. հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀԿ ՙՔանաքեռ-Զեյթուն՚ տարածքային կազմակերպության թիվ-17 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողով:
Սկզբնական կազմակերպության 53 անդամից ժողովին մասնակցում էր 43- ը, իսկ  10-ը   բացակայում էր հարգելի պատճառով: 
Ժողովին մասնակցում էր ՏԿ խորհրդի անդամ Լևոն Մազմանյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովի  օրակարգ`
Հարց 1.  Սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվությունը սկզբնական կազմակերպության կատարած աշխատանքների մասին:
Հարց 2.  Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն:
Հարց 3.     ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի առաջադրում:
Հարց 4.   Այլ հարցեր:
Թիվ 17 սկզբնական կամզակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին ժողովի օրակարգը:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ  հաշվետու զեկուցումով հանդես եկավ  սկզբնական կազմակերպության նախագահ Նելսիկ Էլոյանը, նա նշեց, որ իր ղեկավարած սկզբնական կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում լուրջ հաջողությունների է հասել ՀՀԿ-ի հեղինակության բարձրացման, նրա շարքերի համալրման, ներկուսակցական կարգապահության ամրապնդման ուղղությամբ: Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀԿ շարքերն են ընդունվել 3 քաղաքացի:
Արտահայտվեցին.- սկզբնական կազմակերպության անդամներ Ա. Սարգսյանը և Գ. Կարապետյանը, որոնք բարձր գնահատելով սկզբնական կազմակերպության նախագահի կատարած աշխատանքները և նրա կազմակերպչական ունակությունները, առաջարկեցին թիվ 17 սկզբնական կազմակերպության 2015-2016թթ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Թիվ 17 սկզբնական կազմակերպության ժողովի  մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին սկզբնական կազմակերպության  կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Օրակարգի  երկրորդ  հարցի վերաբերյալ  զեկուցումով  հանդես  եկավ ՏԿ խորհրդի անդամ Լ. Մազմանյանը, նա առաջարկեց թիվ 17 սկզբնական կազմակերպության նախագահ ընտրել Նելսիկ Էլոյանին, իսկ տեղակալներ՝ Արմինե Սարգսյանին և Գայանե Կարապետյանին: Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին թիվ 17 սկզբնական կազմակերպության նախագահ ընտրել Ն. Էլոյանին, իսկ տեղակալներ՝ Ա. Սարգսյանին և Գ.Կարապետյանին:
Օրակարգի  երրորդ  հարցի վերաբերյալ  զեկուցումով հանդես եկավ Լ.Մազմանյանը, նա առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ առաջադրել Նելսիկ Էլոյանին: Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին Ն. Էլոյանին առաջադրել ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
