Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Իջևանի Շ/Կ Գետահովիտի սկզբնական կազմակերպության ժողովը
11.10.2016
							ՀՀԿ Իջևանի Շ/Կ Գետահովիտի սկզբնական կազմակերպության ժողովը տեղի ունեցավ 2016թ. հոկտեմբերի 11-ին: Որի մեջ մտնում էր հետևյալ օրակարգը
1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարած աշխատանքների մասին
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների ընտրություն
4.Այլ հարցեր Ժողովին մասնակցում էր նաև ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության նախագահ Սամվել Առաքելյանը:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում հաշվետու զեկույցով հանդես եկավ Գետահովիտի ս/կ  նախագահ Արթուր ղազարյանը,  որը  ներկայացրեց ս/կ կատարած աշխատանքայի մասին  հաշվետվություն:                                                                                                                                 Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ելույթ ունեցան Ա.Ղազարյանը Փ.Ադամյանը և Հ.Աղբալյանը առաջարկեցին որպես Գետահովիտի ս/կ նախագահի թեկնածու առաջադրել Սամվել Առաքելյանին, տեղակալներ՝ Հարություն Ղազարյանին և Ազատուհի Սահակյանին: Ս/կ ժողովի մասնակիցները քվեարկեցին և հաստատեցին Սամվել Առաքելյանի թեկնածությունը, որպես ս/կ նախագահ, Հ.Ղազարյանին և Ա.Սահակյանին՝որպես ս/կ նախագահի տեղակալներ:                                                                                                         Օրակարգի երրորդ հարցի շրջանակներում Հ.Ղազարյանը առաջարկեց  ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածուներ առաջարկել Սամվել Առաքելյանին, Արթուր Ղազարյանին և Լուսինե Ադամյանին: Ս/կ ժողովի մասնակիցները քվեարկեցին և հաստատեցին Սամվել Առաքելյանին, Արթուր Ղազարյանին և Լուսինե Ադամյանին՝ որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ: 
 
