Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Գեղարքունիքի ՏԿ Ավազանի ս/կ-ի հաշվետու-ընտրական ժողովը
11.10.2016
Սույն թվականի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության Ավազանի ս/կ-ի հաշվետու-ընտրական ժողով, որին մասնակցում էին ս/կ 15 անդամներից 10 անդամներ: Նիստը վարում էր ս/կ-ի նախագահ Արշակ Դալլաքյանը: Նիստին ներկա էր նաև ՀՀԿ Վարդենիսի շրջանային կազմակերպության խորհրդի անդամ Դիմիտրի Կարապետյանը : Ս/կ նախագահ Արշակ Դալլաքյանը,ներկայացրեց և առաջարկեց հաստատել հետևյալ օրակարգը՝
1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:
Այլ առաջարկներ չեղան և օրակարգը հաստատվեց:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ելույթ ունեցավ Ավազանի ս/կ նախագահ Արշակ Դալլաքյանը և ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները հաշվետու ժամանակաշրջանում:
Ելույթով հանդես եկավ Վարդան Նիկոլյանը և առաջարկեց կատարած աշխատանքները գնահատել բավարար,առաջարկը պաշտպանեցին Սերգեյ Դալլաքյանը և Ժիրայր Կարճիկյանը:Առաջարկը դրվեց քվիարկության և անցավ միաձայն:
Երկրորդ հարցի շջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղեկալների ընտրություն. ս/կ անդամ Արայիկ Դալլաքյանը նախագահի պաշտոնում առաջադրեց Արշակ Դալլաքյանի իսկ տեղալաների պաշտոններում Արմեն Բարսեղյանի և Մելանյան Արզումանյանի թեկնածությունները: Առաջարկությունը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն:
Ս/կ նախագահ ընտրվեց Արշակ Դալլաքյանը , իսկ տեղակալներ՝ Արմեն Բարսեղյանը և Մելանյան Արզումանյանը:
Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները Հարություն Ազարյանին ընտրեցին ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Օրակարգի 4-րդ հարցի շրջանակներում քննարկվեցին կուսակցական գործունեությանը վերաբերող հարցեր,մասնաորապես կուսակցակաների դերի բարձրացմանը համայնքի զարգացման գործում: