Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Գեղարքունիքի ՏԿ Ծովինարի ս/կ-ի հաշվետու ընտրական ժողովը

07.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության Ծովինարի ս/կ-ի հաշվետու – ընտրական ժողով, որին մասնակցում էին ս/կ-ն 72 անդամներ: Նիստը վարում էր ս/կ-ի նախագահ Վրույր Վարդանյանը: Նիստին ներկա էր նաև ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Սևակ Խլղաթյանը: Ս/կ անդամ Քարիդոն Գևորգյանը առաջարկեց հաստատել հետևյալ օրակարգը՝


1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:


Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ամփոփ ելույթով հանդես եկավ Ծովինարի ս/կ նախագահ Վրույր Վարդանյանը, ով ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները:


Երկրորդ հարցի շջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղեկալների ընտրություն. ս/կ անդամ Քարիդոն Գևորգյանը նախագահի պաշտոնում առաջադրեց Վրույր Վարդանյանի, իսկ տեղալաների պաշտոններում Ծովինարի դպրոցի տնօրեն Միհրանուշ Սահակյանի և դպրոցի փոխտնօրեն Սերգեյ Մանուկյանի թեկանծությունները: Առաջարկն ընդունվեց միաձայն և նիստի մասնակից անդամները կողմն քվեարկեցին առաջարկությանը. ս/կ նախագահ ընտրվեց Վրույր Վարդանյանը, իսկ տեղակալներ՝ Միհրանուշ Սահակյանն ու Սերգեյ Մանուկյանը:


Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները Վրույր Վարդանյանին ևՄիհրանուշ Սահակյանին ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակներ:


Օրակարգի 4-րդ հարցի շրջանակներում քննարկվեցին կուսակցական գործունեությանը վերաբերող հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին