Լուրեր

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Բուդապեշտում անցկացված <<Ինչպես է գործում Եվրոպան>> ծրագրի ընթացքում քննարկվել է ԵՄ հետ ԼՂՀ համագործակցության հարցը

07.10.2016

Հոկտեմբերի 3-6-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է <<Ռոբերտ Շուման>> ինստիտուտի կազմակերպած <<Ինչպես է գործում Եվրոպան>> խորագրով դասընթացների առաջին փուլը, որին մասնակցել են 15 երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Մոլդովայից: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Վարդուհի Սարգսյանը և Զավեն Խուկեյանը:

Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացել են ԵՄ կառավարման մարմինների կառուցվածքին, դրանց աշխատանքներին, քննարկվել են ԵՄ մարտահրավերները և դրանց լուծման տարբերակները, ԵՄ և Արևելյան գործընկերության հարաբերությունները: Հաջորդիվ քննարկումներ են եղել Եվրամիության հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համագործակցության, ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման գործընթացում ԵՄ մասնակցության վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Ուկրաինայի ներկա իրավիճակին, Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունների ապագա հեռանկարներին:

Ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելություն են ունեցել Հունգարիայի խորհրդարան և Արտաքին գործերի և առևտրի կոմիտե:

Հավելենք, որ ծրագիրը նախատեսում է ևս մեկ փուլի անցկացում Բրյուսելում:
 

← Վերադառնալ ցուցակին