Լուրեր

Տեղի է ունեցել Մալաթիա - Սեբաստիա տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նիստը

30.09.2016

Այսօր տեղի ունեցավ Մալաթիա - Սեբաստիա տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նիստ, որին մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը և ՀՀԿ կանանց խորհրդի անդամները:
Մալաթիա - Սեբաստիա տարածքային կազմակերպության նորընտիր կանանց խորհրդի առաջին հանդիպումն էր ՀՀԿ կանանց խորհրդի նախագահի և անդամների հետ: Կանանց խորհրդի նախագահ Օ. Պետրոսյանը ողջունելով ներկաներին ներկայացրեց խորհրդի և հանձնախմբերի կառուցվածքը, ինչպես նաև կատարվելիք աշխատանքային ծրագրերը:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հ. Նաղդալյանը, ողջունելով ներկաներին իր խոսքում նշեց, որ հիմնական շեշտը կանանց խորհրդի աշխատանքների մեջ պետք է դրվի կուսակցական կազմակերպչական և գաղափարա-քարոզչական աշխատանքների վրա , ուշադրության կենտրոնում պահելով մեր բնակչության համար կարևորություն ունեցող առողջապահական, սոցիալական, կրթական և այլ հարցերը:
Հանդիպանը մասնակել են նաև` ՀՀԿ Մալաթիա –Սեբաստիա տարածքային կազմակերպության ղեկավար, Երևանի փոխքաղաքապետ Դ. Օհանյանը և Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ա. Ալեքսանյանը: 

← Վերադառնալ ցուցակին