Լուրեր
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
05.09.2016

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Այնուհետ Վրաստանի վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Գիորգի Կվիրիկաշվիլին նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: