Լուրեր

Կայացել է ՀՀԿ ԵԿ Մարզային խորհրդի արտագնա նիստը

05.09.2016

Սեպտեմբերի 3-ին Գավառ քաղաքում կայացել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության մարզային խորհրդի հավաքը: Հավաքին ներկա են եղել ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀԿ ԵԿ Մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը և ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Արտագնա հավաքի ընթացքում տեղի է ունեցել մարզային խորհրդի նիստ: Նիստի շրջանակներում քննարկվել են գալիք ընտրություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում` առաջիկա ընտրական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության հարցը:

Անդրադարձ է կատարվել մարզերում առկա խնդիրներին, և առաջարկվել են համապատասխան քայլեր ու միջոցներ` վերջիններիս լուծում տալու համար:
Առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ կատարված ատաջարկները կվերանայվեն և ՀՀԿ ԵԿ Մարզային խորհրդի առաջիկա նիստերի ընթացքում կներկայացվեն համապատասխան լուծումներով ռազմավարություններ` մարզային կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման համար:

 

← Վերադառնալ ցուցակին