Լուրեր

ՀՀԿ կանանց խորհրդի անդամները այցելել են Արցախ

15.08.2016

ՀՀԿ կանանց խորհուրդը կանանց խորհիդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ օգոստոսի 10-13-ը գտնվում էր Արցախում։
ՀՀԿ կանանց խորհրդի համար արդեն ավանդական են դարձել հաճախակի այցերը ԼՂՀ․ հանդիպումներ, կապերի ամրապնդում, համատեղ ծրագրերի իրականացում, բարեգործական միջոցառումներ, արվեստի, մշակույթի գործիչների հետ, հյուրընկալվել Արցախի ընտանիքներին, հանրապետությունում հայտնի բժիշկների, տարբեր ճյուղերի մասնագետների հետ արցախցիներին բժշկական անհրաժեշտ խորհրդատվություն, բուժում և համատեղ միջոցառումների կազմակերպում ու անցկացում։
Արցախում սիրով են սպասում այս ավանդական հանդիպումներին և ամեն հանդիպումից ծնվում են նոր գաղափարներ, նոր գործեր, նոր նախաձեռնություններ։
Այցի շրջանակում, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 11-ին ընդունեց Հայաստանի Հհանրապետական Կուսակցության կանանց խորհրդի անդամներին` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվեցին հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների, կուսակցական և այլ կառույցների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը Հայաստանի Հանրապետական Կուսակցության Կանանց խորհրդի պատվիրակությանը ընդունեց Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ, Աշոտ Ղուլյանը։ Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորեց կանանց մասնակցությունն օրենսդիր մարմնի աշխատանքներին, ինչպես նաև նրանց ներգրավվածությունը հասարակական ու քաղաքական կյանքում: Քննարկվեցին խորհրդանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը,ԼՂՀ Ազգային Ժողովում ներկայացվաց «Ազատ Հայրենիք» և Արցախի Ժողովրդավարական կուսակցության կանանց խորհուրդների ղեկավարներ, պատգամավորներ Ռամելա Դադայանը և Լյուդմիլա Բարսեղյանը։

Հետաքրքրական էր հանդիպումը Ազատ հայրենիք կուսակցության նախագահ ԼՂՀ վարչապետ Ա. Արությունյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին ինչպես կուսակցական, այնպես էլ Արցախի տնտեսության տարբեր ճյուղերի վեաբերող հարցեր:
Արցախյան երկու առաջատար կուսակցությունների կանանց խորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպումը առանցքային էր այս այցի ծրագրում:Մի քանի ժամ տևած հանդիպման ընթացքում ՀՀԿ Կանանց խորհրդի անդամները ներկայացրերին կանանց խորհրդի անցած ճանապարհը,կառուցվածքը,կատարվող աշխատանքները, ապագա ծրագրերը: «Ազատ Հայրենիք» և Արցախի Ժողովրդավարական կուսակցության կանանց խորհուրդների ղեկավարները և ներկա գտնվող ներկայացուցիչները նույնպես ներկայացրեցին իրենց կուսակցություններում կանանց դերակատարությունը և իրենց պատկերացումները կանանց հասարակական-քաղաքական աշխատանքների և դրանց զարգացման մասին,քննարկեցին հնարավոր համագործակցության ձևերը և բովանդակությունը: Հանդիպումը շատ օգտակար էր, իրար հետ և քննարկելու, և կիսվելու շատ բան ունեինք, շատ հարցերում կարող ենք իրար հետ մեր երկրի, մեր ժողովրդի համար օգտակար գործեր անենք-այսպիսին էր ընդհանուր կարծիքը հանդիպման ավարտին:

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը և ներկայացուցիչները այցի շրջանակում այցել էին Արցախի բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ՝ Ստեփանակերտում, Ասքերանում, Շուշիում և մոտագա գյուղական բնակավայրերում, արժեքավոր նվերներ, ֆինանսական աջակցություն և տարբեր անհրաժեշտ պարագաներ նվիրելով ընտանիքներին։ Բոլոր ընտանիքներում սիրով էին ընդունում հյուրերին, տեղեկացնում էին, որ Արցախի իշխանությունները բազմազավակ ընտանիքների հանդեպ ունեն ընդգծված ուշադիր և սրտացավ վերաբերմունք, ապահովում են բնակարաններով և աշխատանքով։ Ընտանիքներից մեկում, որտեղ մեծանում են ինը տղա և մեկ աղջիկ, բոլոր տղաներն առանց վարանելու հպարտությամբ ասում էին, որ իրենց ավագ եղբայրների օրինակով պիտի զինվորական դառնան։Ընդհանրապես, Արցախի բոլոր գյուղերում, Ստեփանակերտում հանդիպող տղաների համար աշխարհում միայն մեկ մասնագիտություն կա և դա զինվորականի մասնագիտությունն է, բոլորը ուզում են զինվոր դառնալ։ Այս այցերը բազմազավակ՝ յոթ և ավել երեխա ունեցող ընտանիքներին և աջակցությունը նրանց Արցախի մեր գործընկերուհիները կշարունակեն :
Մանկական մի շարք մասնագիտությունների բժիշկներ «Արաբկիր» բժշկական միավորումից՝ալերգոլոգ, նեֆրոլոգ, գաստրոենտերոլոգ, «Նորք –Մարաշ» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններից ինվազիվ սրտաբան և բժիշկ-սոնոգրաֆիստ ևս մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությանը, չորս օր շարունակ աշխատում էին Ստեփանակերտի «Արևիկ» բժշկական հիմնարկում, Ստեփանակերտի ծննդատանը, պոլիկլինիկաներում, Շուշիի, Ասքերանի բուժհաստատություններում ։ Չորս օրվա ընթացքում բժիշկները ընդունեցին և զննեցին շուրջ հինգ հարյուր այցելուի, տվեցին խորհուրդներ, դեղորայք և այլ անհրաժեշտ աջակցություն։Ստեփանակերտի բժշկական կենտրոնում հատուկ կազմակերպված դասընթացի ժամանակ շուրջ 50 բուժքույրեր մասնակցեցին սեմինար պարապմունքի և ստացան գիտելիքներ ժամանակակից առաջին բուժօգնություն ցուցաբերելու գործում , հատկապես պատերազմական և այլ արտակարգ իրավիճակներում:

Ստեփանակերտի ծննդատուն ևս ՀՀԿ կանանց խորհուրդը դատարկաձեռն չէր գնացել, բոլոր նորածինների և նրանց մայրիկների համար՝ նվերներ, իսկ հիվանդանոցին՝ բժշկական անհրաժեշտ դեղորայք, սարքավորումներ և այլ պարագաներ։Թեպետ այստեղ բոլորը հայտնում էին, որ ապահովված են ամեն անհրաժեշտ նյութերով։ Ծննդատան գլխավոր բժիշկը պատմեց, որ անգամ ապրիլյան պատերազմի օրերին իրենք այցելուների պակաս չեն ունեցել, եկել են հղիներ, հղիանալ ցանկացողներ, բուժվողներ, ու երբ բժիշկները զարմաքով նկատել են, որ անգամ պատերազմական օրերին է մայրերին հուզում հղիության, երեխաներ ծնելու խնդիրը, մայրերը պատասխանել են «Պատերազմը՝ պատերազմ, բայց երեխաները պիտի ծնվեն և պիտի շատ ծնվեն»։

Այսպիսին է ղարաբաղցին և այսպիսին են ղարաբաղցի մայրերը։
Այցի շրջանակում ՀՀԿ կանաց խորհիդի տիկնայք, այցելեցին նաև զորամաս, սա ևս արդեն ավանդական այցելություն է դարձել, քանի որ առնվազն տարին մեկ-երկու անգամ կանանց խորհրդի անդամները այցելում են զինվորներին, արժեքավոր նվերներով, քաղցրավենիքով, գնում են զինվորներին ոգևորելու, սակայն միշտ իրենք են զորամասերից վերադառնում ոգևորված և ուրախ, քանի որ հայ զինվորները իրենց ոգու ուժով, հաստատակամությամբ, զինվորական գործում իրենց հմտություններով ավելի են ոգևորում զորամաս այցելած մայրերին ու պատգամավորներին։

Արցախի հաշմանդամ երեխաների և նրանց ծնողների մասին ևս չէին մոռացել` նրանց համար նախատեսված էր «ժպիտ պարգևենք» ծրագիրը, և երեկոյան Ստեփանակերտի մշակույթի տանը,տարբեր բնակավայրերից կազմակերպված ավտոբուսներով եկած երեխաները, նրանց ծնողները սիրով դիտեցին «Ճպուռն ու մրջյունը» երաժշտական ներկայացումը, ոգևորված նկարվեցին դերասանների և հյուրերի հետ, իրենց հետ տուն տանելովև նվերներ և մի փոքրիկ ուրախություն, որը նրանց պարգևեցին ՀՀԿ կանանց խորհրդի անդամ տիկնայք։

Այցի ավարտին, ամփոփելով կատարած գործերը, ՀՀԿ կանաց խորհդի նախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ այս այցերը պիտի լինեն ավելի հաճախակի, պիտի ամեն ինչ անել, որ Արցախի ժողովուրդը մշտապես զգա մայր հայրենիքի աջակից ձեռքը, արցախցին պիտի իմանա, որ ինքը մենակ չէ և ամբողջ Հայաստանն ու հայ ժողովուրդն են Արցախի հենարանը և անվտանգության երաշխավորը։

 

← Վերադառնալ ցուցակին