Լուրեր

<<Եվրոպայի ժողովրդավար ուսանողների>> (EDS) ամենամյա ժողովի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է EDS աֆիլացված անդամ

06.08.2016

Օգոստոսի 3-ից Կիպրոսի Լառնակա քաղաքում անցկացվում է <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողների>> (EDS) ամառային հավաքը` <<ԵՄ էներգետիկ ռազմավարության ապագան>> խորագրով: Հավաքին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում են Աննա Օհանյանը և Արուսյակ Պողոսյանը:

Հավաքի նպատակն է քննարկումներ անցկացնել տարածաշրջանի էներգետիկ համակարգի վերաբերյալ և էներգետիկ ռազմավարության զարգացման արդյունավետ քաղաքականություն մշակել:

Հավաքի շրջանակներում օգոստոսի 5-ին կայացավ EDS ամենամյա ժողովը, որի ընթացքում կազմավորվեց նոր Գործադիր Բյուրոն, և որոշ հյուր կազմակերպություններ միացան EDS-ին:

Ամենամյա ժողովի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ընտրվեց EDS աֆիլացված անդամ:
Միանալով այս կազմակերպությանը` ՀՀԿ ԵԿ-ն ստացել է EDS-ի գործունեության շրջանակներում քվեարկություններին մասնակցելու հնարավորություն այնքան ձայնով, որքանով օրինակ Գերմանիան է մասնակցում (10 ձայն, որն առավելագույնն է այս կազմակերպությունում): 

← Վերադառնալ ցուցակին