Լուրեր

Նոր կուսակցականներ ՀՀԿ Նուբարաշեն տարածքայինում

27.07.2016

Հայաստանի Հանրապետական կուսակցության Նուբարաշեն տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ Նուբարաշեն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը և խորհրդի անդամներ:

ՀՀԿ Նուբարաշեն տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին