Լուրեր

ՀՀԿ Նորք-Մարաշ տարածքայինը համալրվեց նոր կուսակցաններով

26.07.2016

Հայաստանի Հանրապետական կուսակցության Նորք-Մարաշ տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀԿ Նորք-Մարաշ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը և խորհրդի անդամներ:

ՀՀԿ Նորք-Մարաշ տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին