Լուրեր
ՀՀԿ Ավան տարածքային կազմակերպությունում կուսակցական տոմսեր են հանձնել
25.07.2016

Հայաստանի Հանրապետական կուսակցության Ավան տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ շուրջ 50 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թիվ 1 ընտրատարածքի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ՀՀԿ Ավան տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը և խորհրդի անդամներ:
ՀՀԿ Ավան տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր: