Լուրեր

ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տ/կ-ն համալրվեց նոր կուսակցաններով

20.07.2016

 Հայաստանի Հանրապետական կուսակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ շուրջ 50 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թիվ 7 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Դավիթ Օհանյանը, ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տ/կ-ի նախագահի տեղակալ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը և խորհրդի անդամներ:

ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին